ԱՄՆ-ի կաթոլիկ դպրոցի աշակերտը կրակել է իր վրա՝ դասընկերների աչքի առաջ

11:04 • 30.04.13

Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի կաթոլիկ դպրոցում դեռահասը փորձել է ինքնասպան լինել։ Հենց դասասենյակում՝ դասընկերների ներկայությամբ, նա ատրճանակով կրակել է ինքն իրեն, տեղեկացնում է Newsru.com-ը։
 

Աշակերտը ծանր վիճակում տեղափոխվել է տեղի հիվանդանոցներից մեկը։


Ցինցինատիի ոստիկանապետ Բարթ Ուեսթը նշել է, որ իրենք մտադիր են պարզել, թե ով է դեռահասին դրդել ինքնասպանության։

 

Ոստիկանության պահանջով՝ դպրոցում դասերը դադարեցվել են։ Մասնագետները շենքում պայթուցիկ և զենք են փնտրել։ Գործողության ավարտից հետո դասերը վերսկսվել են։

 

Ամերիկացիները տագնապով են ընդունել կաթոլիկ դպրոցում տեղի ունեցած միջադեպը։

Հանրության մեջ աճում է մտավախությունը դեռահասների շրջանում զենքի տարածվածության, ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի ավելացման կապակցությամբ։