Արմավիրում վթարի հետևանքով «Պորշ Կայենը» բռնկվել է, վարորդը վնասվածքներով հոսպիտալացվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.05-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ-Արևիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել պատահար` հրդեհի բռնկումով:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Պորշ Կայեն» մակնիշի 999 NO 99 պետհամարանիշով (վարորդ Ա. Գալստյան, ծնվ.1989 թ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 08 ОՍ 889 պետհամարանիշով (վարորդ Կ. Դանիելյան) ավտոմեքենաները, ինչից «Պորշ Կայեն» ավտոմեքենան բռնկվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Գալստյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.37-ին, մարվել` 03.04-ին:










