Համացանցում է հայտնվել Աֆղանստանում ամերիկյան ինքնաթիռի կործանման տեսանյութը
Համացանցում հայտնվել է ապրիլի 29-ին Աֆղանստանում ինքնաթիռի կործանման տեսանյութը: Ողբերգությունը գրանցել է մեքենայում տեղադրված տեսախցիկը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում գտնվող Բագրամ ավիաբազայում կործանվել էր ԱՄՆ քաղաքացիական բեռնատար օդանավ, որի հետևանքով ինքնաթիռում գտնվող անձնակազմի 7 անդամները զոհվել էին:
Ինքնաթիռը կործանվել էր թռիչքից որոշ ժամանակ անց: Թալիբներն իրենց վրա էին վերցրել կատարվածի պատասխանատվությունը, սակայն NATO-ի ուժերի հրամանատարությունը հերքել էր այն պնդումը, որ ինքնաթիռի կործանման հետ կապ են ունեցել գրոհայինները:










