Ավստրալական առաջին թղթադրամն աճուրդի է հանվել 3.6 մլն դոլարով
100 տարի առաջ տպված ավստրալական առաջին թղթադրամը, որը հայտնաբերվել է Անգլիայում 1999թ., աճուրդի է հանվել 3.6 մլն դոլարով, հայտնում է bangkokpost.com կայքը։
10-անոց թղթադրամը տպվել է 1913թ. մայիսի 1-ին։ Մելբուռնում գործող Coinworks ընկերությունը, որը կազմակերպել է աճուրդը, ընդգծել է, որ վաճառքի հանված թղթադրամը խորհրդանշում է Ավստրալիայի պատմության կարևորագույն ժամանակաշրջաններից մեկը։
Աճուրդի մասնագետները նշել են, որ 3.6 մլն դոլարը նվազագույն գումարն է, որով թղթադրամը կվաճառվի։ Այսպիսով՝ այն կդառնա պատմության ընթացքում ամենաթանկ վաճառված ավստրալական թղթադրամը։










