Կանադայում կորցրել են ահաբեկչության դեմ պայքարին հատկացրած 3 մլրդ դոլարը

16:53 • 01.05.13

Բյուջետային ծախսերը ստուգող կանադացի աուդիտորները չեն կարողացել պարզել, թե որտեղ է ծախսվել ահաբեկչության դեմ պայքարին ուղղված 3.1 մլրդ դոլարը, հայտնում է Лента-ն։

 

Մասնագետների կազմած հաշվետվության մեջ նշվում է, որ 2001-2009թթ. ընթացքում պետական բյուջեից 12.9 մլրդ դոլար է հատկացվել ահաբեկչության դեմ պայքարին, որը բաժանվել է 35 տարբեր գերատեսչությունների միջև։ Աուդիտորները կարողացել են պարզել 9.8 մլրդ դոլարի ճակատագիրը, սակայն մնացած 3.1 միլիարդը հայտնի չէ, թե որտեղ է ծախսվել։

 

Կանադայի իշխանությունները լուրջ սկսեցին մտահոգվել ահաբեկչության հարցերով 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո։ Իսկ վերջերս տեղի ունեցած Բոստոնի ահաբեկչությունը ևս մեկ անգամ ստիպեց իշխանություններին ավելի լուրջ վերաբերվել այդ հարցին։