Հունաստանում 24-ժամյա գործադուլ է հայտարարվել

09:59 • 01.05.13

Հունաստանում անցկացվում է հերթական գործադուլը, որը կտևի մեկ օր, գրում է rbc.ru-ն։ Քսանչորս ժամվա ընթացքում երկրում չեն աշխատի հասարակական տրանսպորտն ու հիվանդանոցները։

 

Սոցիալական ոլորտի աշխատողները բողոքում են խնայողության խիստ միջոցառումների դեմ, որոնք, ըստ ակցիայի կազմակերպիչների, հանգեցրել են տևական անկման։ Ցուցարարները կառավարությունից պահանջում են դադարեցնել  ծախսերի կրճատումն ու բարձրացնել հարկերը։

 

Մինչդեռ Հունաստանի իշխանությունները պնդում են, որ տնտեսության խիստ միջոցառումներն անհրաժեշտ են՝ երկրի տնտեսությունը խորը ֆինանսական ճգնաժամից դուրս բերելու համար։

 

Դրանք նախապայման են Եվրոպական Միությունից և Միջազգային ֆինանսական հիմնադրամից օգնություն ստանալու համար։