Իրանում ադրբեջանցի ակտիվիստներ են ձերբակալվել
Իրանի Թավրիզ քաղաքում ձերբակալվել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից, արևելագետ Խալիդա Խալիդը, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Խալիդը ձերբակալվել է երեկ երեկոյան, Իրանի տեղեկատվության, անվտանգության և հետախուզության նախարարության կողմից, ադրբեջանցի ակտիվիստ Մուհամմեդ Ռաշիդի տանը։
Բացի այդ, հաղորդվում է Ադրբեջանի ևս մեկ քաղաքացու և 4 ադրբեջանցի ակտիվիստների ձերբակալության մասին։ Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացին Խալիդի օգնականն է։ Նրանք հավաքված են եղել Օխթար Ռաշիդի հայրական տանը՝ նրա մոր ծննդյան օրը նշելու։ Սակայն հատուկ ծառայությունների աշխատակիցները ներխուժել են տուն, առգրավել գրքեր, համակարգիչ, մի շարք անձնական իրեր, իսկ տանը գտնվողներին տարել են անհայտ ուղղությամբ։ Նրանց գտնվելու վայրը հայտնի չէ։
Ձերբակալված այլ ակտիվիստների թվում են Աշուղ Իսագ Գարախանլըն (գրող), Ամիր Խադիյան (ուսանող) և գրող՝ Ֆարհադի ազգանունով։










