Իսրայելը Սիրիայի և Լիբանանի սահմանին անսպասելի զորավարժություններ է սկսել
Իսրայելն անսպասելի զորավարժություններ է սկսել Սիրիայի և Լիբանանի սահմանին. այդ նպատակով հարյուրավոր պահեստայիններ են մոբիլիզացվել, տեղեկացնում է Взгляд- ը։
Զինվորականները նշում են, որ զորավարժությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ և կապված չեն տարածաշրջանում իրավիճակի որևէ փոփոխության հետ։
«Իսրայելի պաշտպանության բանակն սկսել է անսպասելի զորավարժություններ, որոնց մասնակցում են նաև հարյուրավոր պահեստայիններ»,-հաղորդել է ՊՆ մամուլի ծառայությունը։
Տեղի լրատվամիջոցների պնդմամբ՝ մասնակցում է 2000 պահեստային, իսկ ընդհանուր առմամբ՝ 10-20 հազար մարդ։ Սա առաջին նման ծավալի զորավարժությունն է վերջին մի քանի տարիների ընթացքում։










