Թուրքական Կայսերի քաղաքում ավտոբուսն ընկել է լիճը. կան զոհեր
Թուրքական Կայսերի քաղաքի մոտակայքում ուղևորատար ավտոբուսն ընկել է լիճը։
Ինչպես տեղեկացնում է Time turk լրատվական կայքը, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, փրկարար ծառայության և բուժօգնության աշխատակիցները։
Շարունակվում է լիճն ընկած ավտոբուսը ջրից դուրս բերելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու գործընթացը։
Հրապարակված տարբեր տվյալներով՝ զոհվել է առնվազն 5, վիրավորվել մոտ 30 մարդ։










