Մայիսի 7-ին Ջոն Քերին կայցելի Մոսկվա
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կժամանի Մոսկվա, հայտնում է Комсомольская Правда-ն։
Այս կապակցությամբ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ Քերին Մոսկվա կժամանի ավելի վաղ ձեռք բերված համաձայնության շրջանակներում։ Սպասվելիք այցի մանրամասներն ու քննարկվելիք հարցերը դեռևս չեն հրապարակվել։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու նրա ամերիկացի գործընկերը բանակցություններ են վարել «Մեծ ությակ»-ի հանդիպման ընթացքում։










