Մախաչկալայում պայթյունի հետևանքով երկու դեռահաս է զոհվել
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է երկու դեռահաս, տեղեկացնում է Взгляд-ը՝ Դաղստանի ոստիկանությանը հղումով։
«Պայթյունը որոտացել է Մախաչկալայի խանութներից մեկի մոտ՝ կենտրոնական շուկայի մոտակայքում։ Նախնական տվյալներով՝ զոհվել է երկու դեռահաս։ Միջադեպի մանրամասները ճշտվում են»,-ասել է աղբյուրը։
Հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչների տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել խանութի մոտ։
Ավելի ուշ ՆԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ դեռահասները զոհվել են, երբ փորձել են բացել տուփը, որում, ենթադրաբար, թաքցված է եղել ռումբը։
Զրուցակիցը ճշտել է, որ դեռահասներից մեկը եղել է 15, մյուսը՝ 16 տարեկան, ևս երկուսը վիրավորվել են և այժմ գտնվում են հիվանդանոցում։










