Մոսկվայի կենտրոնում մայիսմեկյան երթին մասնակցում է շուրջ 70.000 մարդ

14:06 • 01.05.13

Մոսկվայի կենտրոնում անցկացվող մայիսմեկյան երթին մասնակցում է մոտ 70.000 մարդ, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ մայրաքաղաքի ոստիկանությանը հղումով։

 

Մոսկվայում այսօր ընդհանուր առմամբ 7 տարբեր ակցիա տեղի կունենա՝ Մայիսի մեկի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա շրջանակներում։

 

Արհմիությունների ցույցերի կազմակերպիչները քաղաքապետարան 60.000 մարդու մասնակցությամբ ակցիա իրականացնելու դիմում են ներկայացրել։

 

«Մինչև ցույցերի սկիզբը, Տվերսկայա փողոցում միջոցառումներին մասնակցում է 70.000 մարդ»,-ասված է մայրաքաղաքային ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։