Հնդկաստանում կենդանաբանական այգին փակվել է՝ այնտեղ մտած էգ որոնող վայրի վագրի պատճառով
Հնդկաստանի արևելյան Բհուբանեսվար քաղաքի Նանդանկանանի կենդանաբանական այգին փակվել է այցելուների համար, երբ այնտեղ է ներխուժել վայրի վագր, հայտնում է BBC-ն: Դա տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ գիշերը:
Արու վագրն այգում փորձել է զուգավորման այս շրջանում իր համար էգ գտնել և 24 էգերից կանգ է առել Սարա անունով վագրի վանդակի մոտ ու սկսել մռնչալ: Այգում անմիջապես խուճապ է սկսվել:
Այժմ իշխանությունները քննարկում են՝ արդյոք վագրին այգո՞ւմ կթողնեն, թե՞ կուղղորդեն վայրի բնության գիրկ: Ակտիվիստները պահանջում են 7-ամյա վագրին այգում թողնել: Վերջին անգամ այս այգում արու վագր է եղել 1965-ին թվին, և բոլոր վագրերը նրա սերունդներն են:
2011-ի դրությամբ Հնդկաստանում վայրի բնության մեջ 1.700 վագր կար: Մեկ դար առաջ նրանց թիվը կազմում էր 100 հազար:










