Աֆղանստանում ՆԱՏՕ-ի երեք զինվորներ են սպանվել

00:09 • 01.05.13

Երեքշաբթի օրը Աֆղանստանի հարավում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով զոհվել են կոալիցիոն զորքերի երեք անդամներ, տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակից ուժերին:

 

Ծառայության անդամների ազգությունը և միջադեպի կոնկրետ վայրը դեռևս հայտնի չեն:

 

Այս միջադեպը հետևել է երկուշաբթի օրը Աֆղանստանում բեռնատար ինքնաթիռի վայր ընկնելուն, որի հետևանքով անձնակազմի 7 անդամներ են զոհվել: Այդ վթարի հետևանքները դեռևս չեն պարզվել: