Հարյուրավոր ռուս զբոսաշրջիկներ Շարմ Էլ Շեյխի հյուրանոցներից մեկում մնացել են առանց ջրի, սննդի և սպասարկող անձնակազմի

01:07 • 01.05.13

Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքի «Սավիտա» հյուրանոցում երեքշաբթի անհասկանալի իրավիճակ էր. հարյուրավոր ռուս զբոսաշրջիկներ, ովքեր ժամանել էին Եգիպտոս՝ մասնակցելու մայիսյան տոներին, մնացել էին առանց սպասարկման: Հինգ աստղանի հյուրանոցը, ուր նրանք ժամանել էին, ամբողջովին դատարկ է եղել՝ առանց սպասարկող անձնակազմի, հայտնում է РИА Новости-ն:

 

Ժամեր անց իրավիճակը կարգավորվել է: Պարզվել է, որ միջադեպի պատճառը հյուրանոցի սեփականատիրոջ փոփոխությունն է եղել, և անձնակազմը գործադուլ է հայտարարել մի քանի ժամով: