Ամերիկյան հեռուստաընկերությունները սպառնում են դադարեցնել հեռարձակումը
Ամերիկյան մի քանի հեռուստաընկերություններ սպառնում են դադարեցնել իրենց հեռարձակումն ԱՄՆ-ի տարածքում՝ Aereo ընկերության կողմից հեղինակային իրավունքների խախտման պատճառով, հայտնում է Газета-ն։
Եթե նախկինում անվճար հեռարձակման դադարեցման հնարավորության մասին հայտարարել էին միայն Fox և Univision հեռուստաընկերությունները, ապա այժմ նրանց է միացել ԱՄՆ-ի ամենահայտնի CBS հեռուստաալիքը:
«Մենք կարող ենք դադարեցնել անվճար հեռարձակումը մի քանի օրվա ընթացքում։ Եթե մենք հեռարձակենք միայն մալուխային ցանցերով, եթե մեզ ստիպեն դա անել, ապա ամերիկացիների 10%-ը կզրկվի մեր ծրագրերը դիտելու հնարավորությունից»,- ասել է CBS-ի ղեկավար Լեսա Մունվեսը։
Հեռուստաընկերությունները վստահեցնում են, որ Aereo-ն «գողանում» է իրենց ազդանշանները և վերափոխանցում իր բաժանորդներին՝ ոչինչ չվճարելով ընկերություններին, որոնք միլիարդավոր դոլարներ են ծախսում սերիալների, լուրերի և զվարճալի ծրագրերի արտադրման համար։
Aereo-ն իր հերթին վստահեցնում է, որ միայն վերահեռարձակել է հեռուստաազդանշանը, որը յուրաքանչյուր մարդ կարող է անվճար ընդունել սենյակային ալեհավաքի միջոցով։










