Վենեսուելայի խորհրդարանում պատգամավորները ծեծկռտուք են սարքել (տեսանյութ)
Վենեսուելայի Ազգային ասամբլեայի պատգամավորները նիստի ժամանակ ծեծկռտուք են սարքել։ Ինչպես հայտնում է Лента-ն` հղում անելով Associated Press-ին, ամեն ինչ սկսվել է նրանից, որ ելույթ ունենալու իրավունքից զրկվել են նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչող պատգամավորները։
Ընդդիմադիրները հայտնել են, որ կռվի հետևանքով իրենցից 7 մարդ է վնասվածք ստացել, իսկ ընդդիմադիր Խուլիո Բորխեսն ուղիղ եթերում է հայտնվել ծեծված դեմքով։ Մինչդեռ իշխող կուսակցության անդամներից որևի մեկի տուժելու մասին տեղեկություններ չեն ստացվել։ Երկու կողմերն էլ տեղի ունեցածի համար մեղադրում են մեկը մյուսին։
Սա առաջին նմանատիպ դեպքը չէ Վենեսուելայի խորհրդարանում։ Օրինակ՝ 2011թ. փետրվարին բախվել են նախկին նախագահ Ուգո Չավեսի աջակիցներն ու ընդդիմադիրները։ Մասնավորապես՝ իշխող կուսակցության ներկայացուցիչը փորձել էր ամբիոնից հրել-գցել ընդդիմադիր պատգամավորին։










