Վենեսուելայում առևանգել են երկրի նորընտիր նախագահի քարտուղարին

01:32 • 01.05.13

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում 3 զինված մարդիկ առևանգել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի անձնական քարտուղար Օմար Ֆարաոն Վյերային՝ նրա մեքենային տիրանալու համար, հաղորդում է Риа Новости-ն: 

 

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Վյերայի վրա հարձակումը կատարվել է անցյալ գիշեր, երբ նա իր Toyota մեքենայով երթևեկում էր քաղաքի փողոցներից մեկում: Նրա հետ միասին մեքենայում է եղել օգնականը, ում հաջողվել է փախչել հանցագործներից:


Առևանգողները զոհին տարել են Կարակասի արվարձաններից մեկը, որտեղ ազատ են արձակել: Որոշ ժամանակ անց գտել են նաև մեքենան: Հնարավոր է, որ հանցագործները պարզել են, թե ով է իրենց զոհը և որոշել են ռիսկի չդիմել: