Իրաքում ապրիլ ամիսն ամենաարյունոտն է եղել վերջին 5 տարիների ընթացքում. ՄԱԿ
Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է, որ անցյալ ապրիլ ամիսը վերջին 5 տարվա ընթացքում ամենաարյունոտն է եղել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ ՄԱԿ-ի գնահատականների, երկրում սպանվել է ավելի քան 700 մարդ, որոնցից 400-ը խաղաղ բնակիչներ էին: Միևնույն ժամանակ իրաքյան ՆԳՆ կողմից հրապարակված տվյալներում ապրիլ ամսին զոհվել է 240 մարդ:
Հարձակումների թիվը կտրուկ ավելացել է ամսվա վերջին՝ ոստիկանության և ակտիվիստ սունիների միջև բախումներից հետո:
Ակտիվիստները մասնակցում էին հակակառավարական ցույցերին, որոնք տեղի էին ունենում ամեն շաբաթ՝ բողոքելով շիա կառավարության դեմ:










