Վթար Երևանի Մամիկոնյանց փողոցում. կա մեկ զոհ
09:46 • 03.05.13
Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքի դիմաց մայիսի 2-ին՝ ժամը 17.00-ին, իրար են բախվել «ԳԱԶ-31029» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, վթարից հետո «ԳԱԶ-31029»-ի վարորդը` 1936 թ. ծնված Հովհաննես Նահապետյանը, իջնելով ավտոմեքենայից, մահացել է:
Կատարվում է քննություն:
Placeholder










