«Ալ-Կաիդան» շարիաթի դատարան է հիմնել Հալեպում
«Ալ-Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցը շարիաթի օրենքներով գործող դատարան է հիմնել Սիրիայի Հալեպ քաղաքում, տեղեկացնում է Взгляд-ը՝ բրիտանական լրատվամիջոցներին հղումով։
Դատական կոլեգիան բաղկացած է իսլամիստական 4 զինյալ խմբավորումների ներկայացուցիչներից։ Վճռորոշ ձայն ունի «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումը, որը համարվում է «Ալ-Կաիդայի» թևերից մեկը։
Լրատվամիջոցները նշում են, որ այդ խմբավորումն իր ռազմական հզորությամբ և քաղաքական ազդեցությամբ գերազանցում է Արևմուտքի աջակցությունը վայելող Սիրիայի ազատ բանակին։
Նրանց գրաված շրջանների բնակիչները ստիպված են դիմել շարիաթի դատարան, որպեսզի լուծեն կոնֆլիկտային իրավիճակները։
Իսլամիստների ազդեցության մեկ այլ գործիք է համարվում նաև Հալեպի՝ ընդդիմության կողմից վերահսկվող թաղամասերում կոմունալ ծառայությունների վերահսկողությունը։ «Ալ-Կաիդայի» ներկայացուցիչներն իրենց ձեռքն են վերցրել այդ թաղամասերում էլեկտրաէներգիայի, ջրի անխափան մատակարարման գործը։










