Ադրբեջանցին հրաձգություն է կազմակերպել մոսկովյան շուկայում
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի շուկաներից մեկում վիճաբանության ժամանակ հնչած կրակոցների ընթացքում 2 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ինչպես տեղեկացնում է vesti.az-ը, հրաձգության կազմակերպիչն ադրբեջանցի է եղել։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երկու խմբերի միջև սկսված վիճաբանության ընթացքում։ Խմբերից մեկի ներկայացուցիչը տրավմատիկ զենք է կիրառել։
Ըստ տարածված տեղեկատվության՝ Ադրբեջանի քաղաքացին ավելի վաղ բնակվել է Գրոզնիում։










