Սիրիայի ընդդիմությունն իշխանություններին մեղադրել է գյուղերից մեկում սպանդ իրականացնելու համար

16:00 • 03.05.13

Սիրիայի հիմնական ընդդիմադիր խմբավորումն ուրբաթ օրը երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին մեղադրել է «մեծամասշտաբ սպանդի» համար, հայտնում է Associated Press-ը:

 

Ըստ ընդդիմադիրների՝ Միջերկրական ծովի ափին գտնվող սուննիական Բայդա գյուղում առնվազն 50 մարդ է սպանվել: Ընդդիմադիրները պնդում են, թե հինգշաբթի կառավարական ուժերը ներխուժել են Բանիաս քաղաքի մոտ գտնվող այդ գյուղը, սպանել կանանց, երեխաների, տղամարդկանց, հրկիզել տները:

 

Լոնդոնում գործող Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խորհուրդն անուն առ անուն ցուցակագրել է զոհերին, սակայն մտավախություն հայտնել, որ զոհերի թիվը կարող է հասնել 100-ի: