Հայտնի է դարձել Բորիս Բերեզովսկու հուղարկավորության օրը
Ռուսաստանցի հանգուցյալ օլիգարխ Բորիս Բերեզովսկուն հողին կհանձնեն մայիսի 6-ին, հայտնում է Дождь TV-ն՝ վկայակոչելով իր «անկախ աղբյուրը»:
Բերեզովսկին կհուղարկավորվի Լոնդոնում: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ նրան թաղելու են Լոնդոնի Գաներսբերի գերեզմանատանը, որտեղ թաղված է նաև Բերեզովսկու մտերիմ ընկեր փիլիսոփա Ալեքսանդր Պյատիգորսկին:
Բերեզովսկուն լոնդոնյան իր տանը մահացած էին գտել մարտի 23-ին: Ոստիկանությունը առայժմ չի նշում մահվան պատճառը: Ոչ պաշտոնապես շրջանառվում են սպանության և ինքնասպանության վարկածները:










