Ղազախստանում ամերիկյան ռազմական օդանավ է կործանվել

15:10 • 03.05.13

Ղազախստանի հարավային Մերկենի շրջանում՝ Ղրղըզստանի հետ սահմանին, ամերիկյան ռազմական օդանավ է կործանվել, հայտնում է Interfax-ը: Տեղեկությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարարությունը:

 

Խոսքը վառելիք լիցքավորող Boeing С-135-ի մասին է: Օդանավն ընկել է լեռներում, և 12 կմ հեռավորությունից, ըստ ականատեսների, հնարավոր է սև ծուխ տեսնել:

 

Պաշտոնապես հաղորդվել է, որ օդանավը բռնկվել է օդում ու երկու կես եղել: