Չինաստանում տավարի և ոչխարի մսի անվան տակ առնետի ու աղվեսի միս են վաճառել
Չինաստանում «կեղծ մսի» արտադրման գործով 3 ամիս տևած հատուկ արշավի արդյունքում ձերբակալվել է 904 մարդ, որոնք տավարի և ոչխարի մսի անվան տակ առնետի ու աղվեսի միս են վաճառել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ինչպես նշում է Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությունը, ընթացիկ տարվա հունվարի 25-ից սկսած՝ արձանագրվել է անորակ մսի իրացման 382 դեպք, ինչի հետևանքով առգրավվել է 20 հազար տոննա միս։
Բացի այդ, անբարեխիղճ արտադրողները մսի մշակման ժամանակ ջուր ու քիմիկատներ են ներարկել, ինչպես նաև խախտել են պահպանման ժամկետը։ «Կեղծ մսի» վաճառքի արդյունքում արտադրողները ստացել են 1.62 մլն դոլարի եկամուտ։










