Դամասկոսի օդանավակայանի տարածքում երկու պայթյուն է որոտացել
Սիրիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում երկու պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ արաբական Al-Jazeera-ին հղումով։
Youtube-ում տեղադրվել է տեսանյութ, որում երևում է պայթյունից անմիջապես հետո բռնկված հրդեհը։
Ինչպես տեղեկացնում են մի շարք լրատվամիջոցներ, օդանավակայանում գտնվող ինքնաթիռներից մեկն այրվել է։ Զոհերի և տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։ Ըստ որոշ տվյալների՝ պայթել է օդանավակայանի մոտակայքում գտնվող զինապահեստներից մեկը։
Սիրիայում կառավարական զորքի և ընդդիմության միջև բախումները շարունակվում են 2011թ.-ի մարտից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհվել է ավելի քան 70 հազար մարդ։ Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ կռվում են արտերկրից ֆինանսավորում և զինամթերք ստացող խմբավորումների, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների դեմ։










