Պատմության այս օրը. առաջին գրիչն ու սփամի ծնունդը

10:46 • 03.05.13

Ամերիկացի գյուտարար Ջորջ Պարկերն արտոնագրել է իր առաջին գրիչը


Ջորջ Պարկերը ծնվել է 1863-ին, ԱՄՆ Վիսկոնսին նահանգում։ Տասնյոթ տարեկան հասակում նա սկսում է աշխատել Հեռագրային դպրոցում, որտեղ էլ հետագայում բացում է իր 3 հիմնական ընկերություններից առաջինը, գրում է calend.ru-ն։

 

Աշխատավարձի բարձրացման նպատակով Պարկերը դառնում է փետրավոր գրիչներ արտադրող «The John Holland Fountain Pen Company» ընկերության վաճառքի գծով «գործակալը»։

 

Այդ ժամանակների շատ գրիչների նման փետրավոր գրիչներն էլ հաճախ ունենում էին տեխնիկական թերություններ, որոնք շտկելու կարիք էր լինում։ Ստանալով գնորդներից բողոքներ՝ Պարկերն իրեն պարտավորված է զգում անձամբ վերացնել թերությունները։ Վերջիվերջո, նա որոշում է, որ այդ անսարքությունները պետք է արմատապես վերացնել։ Այդ պատճառով, զինվելով իր գիտելիքներով, նա նախագծում է իր սեփական գրիչը։

 

1888-ից «Parker Pen Company»-ն իր առաջ նպատակ է դնում պատրաստել լավագույն գրիչը։ 1904-ին ընկերությունը մշակում և մայիսի 3-ին արտոնագրում է առաջին գրիչը՝ թանաքի մեխանիկական համակարգով։

Ուղարկվել է առաջին պաշտոնապես գրանցված անցանկալի գովազդային հաղորդագրությունը։ Այսօր սփամի ծննդյան օրն է


1978-ին հայտնվում է էլեկտրոնային փոստատերերի գլխացավանքը՝ սփամը, որն առանց օգտատերերի թույլտվության ուղարկվող գովազդ է։ Առաջին սփամ հաղորդագրությունը 1978թ. մայիսի 3-ին 400 օգտատերերի ուղարկում է էլեկտրոնային տեխնիկա արտադրող DEC ընկերությունը։

 

«ՍՓԱՄ» (SPiced hAM) անվանումը կրում է մսային պահածոների ապրանքանիշը։ 1970-ին Մեծ Բրիտանիայում էկրաններին է հայտնվում կատակերգություն, որում սրճարանում բոլոր ուտեստները պատրաստված են «ՍՓԱՄ»-ից և որոնք պարտադրում են բոլոր հաճախորդներին։ Այդպիսով՝ այս պահածոները դառնում են «զզվեցնող» գովազդի խորհրդանիշը։