Բանգլադեշի մայրաքաղաքում կարի գործարանի փլուզման զոհերի թիվը հասել է 500-ի

17:28 • 03.05.13

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում փլուզված կարի գործարանի զոհերի թիվը հասել է 500-ի, այն դեպքում, երբ հինգշաբթի երեկոյան այդ թիվը 441 էր, հայտնում է Courier Mail-ը: Կարծիք կա, որ բավականին թվով մարդիկ էլ կենդանի թաղված են փլատակների տակ:

 

Երկրի վարչապետն ասել է, որ արտասահմանյան ապրանքանիշերը, որոնց հագուստը կարվում էր գործարանում, պատասխանատվության իրենց բաժինն ունեն ողբերգության համար: Սա համարվում է Բանգլադեշի ամենամեծ արդյունաբերական աղետը:

 

Աղետի պահին հերթափոխի է եղել 3.000 աշխատակից: Նրանց միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 40 դոլար: