Walt Disney ընկերությունը կփակի Բանգլադեշում գտնվող իր գործարանները
Walt Disney ընկերությունը դադարեցնում է իր ֆիրմային ապրանքների արտադրությունը Բանգլադեշում՝ այդ երկրի կարի գործարաններում տեղի ունեցող ողբերգությունների պատճառով, հայտնում է Russia Today-ը։
Ինչպես նշել է Disney-ի ղեկավարությունն իր պաշտոնական նամակում, իրենք նման քայլի են դիմել կորպորացիայի անվտանգության չափանիշներին աջակցության նպատակով։
Ինչպես պարզաբանվում է հաղորդագրությունում, գործարանները փակելու որոշումը կապված է օրերս տեղի ունեցած կարի գործարանի շենքի փլուզման հետ, որը խլել է 500 մարդու կյանք։
Որոշումը կայացվել էր դեռևս 2012թ. վերջին՝ Դաքա քաղաքում կարի գործարանում բռնկված հրդեհից հետո, որն ավելի քան 100 մարդու կյանք էր խլել, և ևս մեկ հրդեհի պատճառով, որը բռնկվել էր Պակիստանում՝ սեպտեմբերին, որի զոհն էր դարձել գրեթե 300 աշխատակից։
Մինչև 2014թ. ընկերությունը պատրաստվում է փակել արտադրությունները ոչ միայն Բանգլադեշում, այլև Էկվադորոմ, Վենեսուելայում, Բելառուսում և Պակիստանում։










