Թուրքիա ուղևորվող Boeing-757 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքից թուրքական Անթալիա թռչող Boeing-757 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում, տեղեկացնում է Взгляд-ը։
«Այսօր առավոտյան ժամը 06։42-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել Boeing-757 ինքնաթիռը, որն իրականացնում էր Եկատերինբուրգ-Անթալիա չվերթը։ Նախնական տվյալներով՝ բացվել են ինքնաթիռի թթվածնի դիմակները»,-ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Ինքնաթիռում եղել է 237 ուղևոր և անձնակազմի 8 անդամ։ Տուժածներ չկան, մանրամասները ճշտվում են։










