Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսուա Օլանդի և Դևիդ Քեմերոնի հետ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, երկու առաջնորդների հետ զրույցի հիմնական թեման եղել է Սիրիայի ճգնաժամն ու միջազգային այլ հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը։
Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում Էրդողանը խոսել է նաև էներգետիկ ոլորտում համագործակցության, երկկողմ հարաբերությունների, Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցությանն առնչվող հարցերից։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնն Էրդողանին հրավիրել է Լոնդոնում Սոմալիին նվիրված համաժողովին, սակայն Էրդողանը տեղեկացրել է, որ դրան մասնակցելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։










