ԱՄՆ Մերիլենդ նահանգը չեղյալ է համարել մահապատիժը
Ամերիկյան Մերիլենդ նահանգի նահանգապետ Մարտին Օ' Մելին ստորագրել է մահապատիժը վերացնելու մասին օրենքը. տեղեկացնում է Взгляд-ը՝ նահանգապետարանի պաշտոնական կայքին հղումով։
Մերիլենդը, այսպիսով, դարձել է ԱՄՆ 18-րդ նահանգը, որտեղ փոխվել է այս պատժաձևը։
«Փորձը ցույց է տալիս, որ մահապատիժը զսպիչ գործոն չի հանդիսանում։ Ավելին, անմեղ մարդու դատապարտման դեպքում սխալն անուղղելի է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նահանգի իշխանությունների տվյալներով՝ մահապատիժը եռակի թանկ է ցմահ ազատազրկումից։










