Հունաստանի մերկ հեծանվորդների ասոցիացիան ֆոտոսեսիա է անցկացրել՝ հաջակցություն Femen ակտիվիստուհու

15:20 • 03.05.13

Հունաստանի մերկ հեծանվորդների միջազգային ասոցիացիայի անդամները ֆոտոսեսիա են անցկացրել՝ հաջակցություն Femen շարժման ակտիվիստուհի Ամինա Թայլերի, հայտնում է Взгляд-ը։

 

«Հունաստանի մերկ հեծանվորդուհիների միջազգային ասոցիացիան միացել է Femen-ին։ Ի նշան ճնշումների ենթարկված Թունիսի ակտիվիստուհի Ամինա Թայլերի հետ համերաշխության՝ հեծանվորդուհիները մերկ ֆոտոսեսիա են անցկացրել՝ գրելով իրենց մարմինների վրա ազատատենչ կարգախոսներ»,- ասվում է ֆեմինիստական կազմակերպության կայքում։

 

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ամինային և այս աշխարհի բոլոր ճնշված կանանց, և պահանջում ենք ընտրության, սեփական մարմինը տնօրինելու ազատություն, կինն իրավունք ունի ընտրել, թե որքան շատ կամ քիչ հագուստ է ուզում նա կրել, և այդ ընտրության մեջ նա պետք է իրեն անվտանգ զգա և չճնշվի կրոնական նորմերով կամ որևէ այլ հասարակական կարծրատիպերով»,- ասվում է Հունաստանի մերկ հեծանվորդների միջազգային ասոցիացիայի հաղորդագրությունում։

 

Ամինա Թայլերը թունիսցի ուսանողուհի է, ով համացանցում տեղադրել էր իր կիսամերկ լուսանկարները՝ մարմնի վրա  գրելով սադրիչ կարգախոսներ։ Նրան դատապարտել էին մահապատժի, սակայն աղջկան հաջողվել է փախուստի դիմել։