ԱՄՆ որոշ նահանգներում մոլեգնում են հրդեհները, որոշներում՝ ձնաբուքը (տեսանյութ)
Անտառային հրդեհներն ընդգրկել են Ամերիկայի հարավային նահանգները։ Ամենախոշոր հրդեհը գրանցվել է Կալիֆոռնիայում, որտեղ այրվող տարածքի մակերեսն արդեն անցել է 700 հեկտարի սահմանը։
Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, տապը, ուժգին քամիներն ու անձրևների երկարատև բացակայությունը նպաստում է կրակի արագ տարածմանը։
Ռիվերսայդ շրջանում իշխանություններն սկսել են արագ տարհանել բնակիչներին և զբոսաշրջիկներին։ Հրդեհները վնասել են նաև հայտնի գինի արտադրող շրջաններին, որոնք գտնվում են Սան Ֆրանցիսկոյի հյուսիսում։
Հարյուր հազարավոր հրշեջներ պայքարում են աղետի դեմ՝ հատուկ ավիացիայի օժանդակությամբ։ Ականատեսների վկայությամբ՝ երկինք բարձրացող ծուխը տեսանելի է անգամ Լոս Անջելեսից։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ մի շարք նահանգներում՝ Մինեսոտայում, Կոլորադոյում, Դենվերում, Վայոմինգում մայիսի առաջին օրերին ձյան առատ տեղումներ են գրանցվել։
Կալիֆոռնիայում՝ կրակի, իսկ այլ շրջաններում ձնաբքի հետևանքով փակ են մի շարք ավտոճանապարհներ, բնակիչները հայտնվել են դժվարին իրավիճակում։










