Ադրբեջանում գերմանացի ուսանող է սպանվել
Բաքվում Գերմանիայի քաղաքացի է սպանվել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Գերմանացի ուսանող Վուսալ Շիլդեր Ադոլֆն անհայտ անձի կամ անձանց կողմից դանակահարվել է։
Ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ։ Գործողություններ են իրականացվում մարդասպանի ինքնությունը պարզելու և ձերբակալելու ուղղությամբ։
Հարուցվել է քրեական գործ, սկսվել է հետաքննություն։










