«Հաղթանակ» կամրջի երթևեկելի հատվածում անվասայլակով հաշմանդամը վթարային իրավիճակ է ստեղծել

00:00 • 03.05.13

Մայիսի 2-ին, ժամը 20.55-ին ահազանգ է ստացվել, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացին՝ 1954 թ. Լևոն Պապոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր անվասայլակով հայտնվել է «Հաղթանակ» կամրջի երթևեկելի հատվածում՝ ստեղծելով վթարային իրավիճակ. նրան անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից: 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ոստիկանության Երևանի վարչության և «1-03» ծառայության հերթապահները: Պարզվել է, որ քաղաքացին հաշվառված է Հաղթանակ գյուղում գտնվող տուն-ինտերնատում:

 

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուն:

 

Հրշեջ-փրկարարները Լ.Պապոյանին մոտեցրել են շտապօգության մեքենային. վերջինիս տեղափոխել են տուն-ինտերնատ: