Ինքնասպանության փորձ Երևանում

23:49 • 03.05.13

Մայիսի 3-ին, ժամը 22.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղու 1-ին շենքի թիվ 40 բնակարանի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը:

 

Ժամը 23.53-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը և ոստիկանության աշխատակիցների օգնությամբ կանխել` 1976թ. ծնված Ա. Ղազարյանի ինքնասպանության փորձը: