Իրանում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կա 17 զոհ

18:00 • 03.05.13

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգում բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Presse գործակալությանը։


Նշվում է, որ ավտոբուսը բախումից հետո այրվել է։


«Տասներեք մարդ մահացել է տեղում, մյուս 4-ը մահացել են հիվանդանոցում՝ ստացած ծանր այրվածքների հետևանքով»,- հայտնել է իշխանության ներկայացուցիչը։

 

Ըստ գործակալության տվյալների՝ Իրանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության մակարդակն ամենաբարձրներից է ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր տարի այդ պատճառով մահանում է մոտ 20 հազ. մարդ։