Իտալիայի օդանավակայանների ուղևորներին կողոպտել է 86 մարդուց բաղկացած բանդան
Ողջ Իտալիայի տարածքում գտնվող օդանավականներում բեռների գողության վերաբերյալ լայնածավալ հետաքննության շրջանակում ձերբակալվել է 86 մարդ, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով իտալական ANSA գործակալությանը։
Նրանցից 49-ը եղել են «Ալիտալիա» ավիաընկերության և Ֆյումիչինոյի «Լեոնարդո դա Վինչի» միջազգային օդանավակայանի վերգետնյա ծառայությունների աշխատակիցներ։
Մեկ տարվա ընթացքում անցկացված քննչական գործողությունների ընթացքում բացահայտվել է մի ամբողջ խմբավորում, որը զբաղվել է ուղևորների բեռների գողությամբ։
Թանկարժեք իրերի գողությունների վերաբերյալ ուղևորների հաճախակի դարձած բողոքներից հետո տեսախցիկներ են տեղադրվել։










