Իվանիշվիլին ոչ մի տեղ չի հայտարարել, որ մասնակցելու է Օլիմպիական խաղերի բացմանը. Վրաստանի վարչապետի մամուլի ծառայություն
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը չի տիրապետում տեղեկատվության, համաձայն որի՝ Բիձինա Իվանիշվիլին մասնակցելու է Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը, տեղեկացնում է Грузия online-ը։
«Մեզ նման բան հայտնի չէ։ Վարչապետը նման հայտարարություն որևէ տեղ չի արել»,-հայտարարել է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ռուսական ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Լերի Խաբելովին հղումով, տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով՝ Վրաստանի վարչապետը կարող է այցելել խաղերի բացման արարողությանը։
Հիշեցնենք, որ Վրաստանի կողմից 2014թ.-ի Սոչիի Օլիմպիական խաղերի մասնակցելու որոշումը կայացվել էր երեկ՝ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի կողմից։
Նշվել էր, որ Օլիմպիական խաղերը բոյկոտելն արդարացում չէր կարող ունենա ոչ մարզական, ոչ քաղաքական տեսանկյունից։










