Բիշքեկում թռուցիկներ են տարածվել՝ ի պաշտպանություն Բոստոնի ահաբեկչության կազմակերպչի

16:59 • 03.05.13

Ղրղըզստանի մայրաքաղաքում թռուցիկներ են հայտնվել՝ կոչ անելով սատարել և աղոթել Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունն իրականացնելու համար կասկածվող Ջոխար Ցարնաևի, հայտնում է Interfax-ը:

 

Այժմ Ղրղըզստանի հատուկ ծառայությունները փորձում են գտնել այդ նյութերը տպած և տարածած մարդկանց:
Թռուցիկները հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը փակցվել են Բիշքեկի կենտրոնում՝ ստորգետնյա անցումներում: Դրանց վրա պատկերված են եղել Ցարնաևի՝ տարբեր տարիքում արված լուսանկարները և հետևյալ գրությունը. «Ջոխար Ցարնաևն անմեղ է, աղոթեք Ջոխարի համար»:

 

Ըստ BBC-ի՝ նմանատիպ թռուցիկներ են հայտնվել նաև Գրոզնիում:
 

Հիշեցնենք, որ Բոստոնում ապրիլի 15-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել ավելի քան  200 մարդ։