Սոչիի Օլիմպիական խաղերին կարող է հաջորդել Աբխազիայի և Հրվ. Օսիայի միջազգային ճանաչումը. Վրաստանի նախկին նախարար
Վրաստանի մշակույթի նախկին նախարար Նիկա Ռուրուան հայտարարել է, որ գործող իշխանությունների որոշմանը՝ Սոչիի Օլիմպիական խաղերին մարզիկներ ուղարկելու մասին, կհետևի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն աշխարհի տարբեր երկրների կողմից, տեղեկացնում է Взгляд-ը։
«Թող չասեն՝ սրանք Օլիմպիական խաղեր են և ոչ քաղաքականություն։ Արդյոք կարելի՞ է աչք փակել այն երևույթի վրա, որ երկրի տարածքի մեկ հինգերորդ մասը գրավված է Ռուսատանի կողմից և մեկնել Օլիմպիական խաղերի։ Դրա պատասխանատվությունն ամբողջությամբ կմնա կառավարության վրա»,-գրել է Ռուրուան Facebook-ի իր էջում։
Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն նախօրեին պաշտոնապես որոշում է կայացրել Սոչիի 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցության մասին։
Խաղերը բոյկոտելու առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը, որն անցյալ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր էր դարձել։










