Պակիստանում աճում են բռնությունները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ
Այսօր Պակիստանի Կարաչի քաղաքում կրակել են խորհրդարանական ընտրությունների «Ավամի» Ազգային սոցիալիստական կուսակցության թեկնածու Սադիկ Զաման Հաթաքի և նրա 4-ամյա որդու վրա, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Express News-ին: Ընտրությունները տվյալ ընտրական շրջանում, որը ներկայացնում էր քաղաքական գործիչը, հետաձգվել են:
Քաղաքական գործիչը որդու հետ միասին դուրս էր գալիս մզկիթից, երբ նրանց վրա հարձակում է գործել անհայտ անձը: Հաթաքը տեղում մահացել է, իսկ նրա որդին մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Տեղի ոստիկանությունը այսօր հաղորդագրություն է ստացել, որ անհայտ անձինք կրակել են երկու փաստաբանների վրա Բաղդադի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում: Նրանցից մեկը մահացել է տեղում, իսկ մյուսը, ով զոհվածի հայրն էր, մահացել է հիվանդանոցում:
Պակիստանում բռնության մակարդակը բարձրացել է մայիսի 11-ին սպասվող ընտրություններին ընդառաջ: Ապրիլի 11-ից մինչև այսօր հարձակումների հետևանքով 61 մարդ է զոհվել, որոնց թվում՝ պատգամավորներ և քաղաքական կուսակցությունների անդամներ:










