Երկաթե դարաշրջանի ոսկյա թևնոցն աճուրդում վաճառվել է գրեթե 1 մլն դոլարով (լուսանկարներ)

11:09 • 03.05.13

Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը Լոնդոնում կայացած միջոցառման շրջանակներում 780 հազար դոլարով անհայտ գնորդին է վաճառել է 3 հազար տարվա պատմություն ունեցող, Երկաթե դարաշրջանում ստեղծված բացառիկ ոսկյա թևնոցը։

 

Ինչպես նկատում է Daily Mail-ը, այս նմուշը վկայում է, թե ինչպիսի հմտությունների են տիրապետել Երկաթե դարաշրջանի ոսկերիչները։ Զարդը վաճառվել է աճուրդի տան փորձագետների կանխատեսած գնից 10 անգամ ավելի թանկ։

 

Տարբեր նախշերով զարդարված թևնոցը պատրաստված է 750 գրամ քաշով մաքուր ոսկուց։ Մասնագետները գտնում են, որ այն իր տեսակի մեջ միակն է աշխարհում, որը գտնվում է մասնավոր հավաքածուում և չի պատկանում որևէ թանգարանի։ Ըստ ամենայնի, ժամանակին այն պատկանել է շատ հարուստ մարդու։

Exquisite: This 3,000-year-old solid gold bracelet has just fetched more than £500,000 at auction - ten times its pre-sale estimate

Popular: The intricately designed bracelet, which contains three quarters of a kilo of high-purity gold, sparked a bidding frenzy at the Christie¿s antiquities sale
 

Expensive: The bracelet had been expected to fetch between £40,000 and £60,000 but the final price was £517,875