Երևանի Գրիբոյեդովի փողոցում «Ինֆինիտի» վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի
10:16 • 03.05.13
«Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 2-ին՝ ժամը 18.20-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի։
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










