Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 400.000-ի
Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը տեղեկացրել է, որ Թուրքիայում գրանցված սիրիացի փախստականների թիվը հասել է 400.000 հազարի, տեղեկացնում է Haberler լրատվական կայքը։
Նա հայտարարել է, որ Սիրիայում ժողովուրդը շատ վատ վիճակում է, և իրենք փորձում են ապահովել Թուրքիայում ապաստան ստացած յուրաքանչյուր սիրիացու պայմանները։
Ստամբուլում կազմակերպված Արաբ-թուրքական սոցիալական գիտությունների համաժողովի ընթացքում ունեցած ելույթում Աթալայը կոչ է արել ավելի արագ գործել և շատ զգուշությամբ հետևել Սիրիայում ընթացող դեպքերին։
«Այդ դեպքերը Սիրիայի ներսում չեն մնում։ Այս պահին Թուրքիայում 400.000 փախստական կա։ Մարդիկ սարսափելի վիճակում են։ Մենք փորձում ենք հնարավորինս օգնել նրանց։ Մենք գիտակցում ենք, որ այս ամենը շատ դժվար է նրանց համար»,-ասել է Աթալայը։










