Ռոդ Այլենդը դարձել է միասեռ ամուսնություններն օրինականացրած ԱՄՆ 10-րդ նահանգը

08:24 • 03.05.13

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգը դարձել է միասեռ ամուսնություններն օրինականացրած 10-րդ նահանգը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Միասեռական զույգերի առաջին պսակադրությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին։

 

Նահանգապետ Լինքոլն Շաֆեն հինգշաբթի ստորագրել է նույն օրը նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրենքը, որի 56 անդամ կողմ են արտահայտվել փաստաթղթին, 15-ը՝ դեմ։

 

Միասեռ ամուսնություններն արդեն օրինականացվել են Մասաչուսեթսում, Կոնեկտիկուտում, Նյու Յորքում, Վերմոնտում, Նյու Հեմփշիրում, Այովայում, Մենում, Մերիլենդում և Վաշինգտոնում։

 

Մինչ օրենքի ընդունումը, Կաթոլիկ եկեղեցին կոչ էր արել օրենսդիրներին հրաժարվել նման «անբարո» փոփոխություններից։