ԱՄՆ Հյուսթոն քաղաքի օդանավակայանում տղամարդն ինքնասպան է եղել
Ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի միջազգային օդանավակայանում ինքնասպան է եղել անհայտ տղամարդ, հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական KHOU հեռուստաալիքին, ով այս տեղեկությունները ստացել է նահանգի ոստիկանությունից:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանի հսկիչ անցագրային կետում: Դեպքի վայր է ժամանել շտապ օգնության մեքենան:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










