Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը՝ 816.475 ընտրող

13:07 • 03.05.13

ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ ոստիկանությունը համացանցում տեղադրել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը, որում ընտրողների վերջնական թիվը 816.475 է։


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, դրանցից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են:


ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:


ՀՀ նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի ընտրողների թիվը կազմել է 813.502, որից 810.925 ընտրող ընդգրկված են եղել հիմնական ցուցակում, 2577 ընտրող` լրացուցիչ ցուցակներում:


Այսպիսով, Երևան քաղաքի ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ՀՀ նախագահի ընտրություններից հետո չի աճել, իսկ 26.03.2013 թ. հրապարակված Երևան քաղաքի ընտրողների թվի համեմատ (817.814) ընտրողների վերջնական թիվը նվազել է 1339-ով:

 

www.police.am կայքի «ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ» բաժնում ընտրողների, ինչպես և ընտրատեղամասային կենտրոնների ցուցակները զետեղված են ներբեռնելու հնարավորությամբ։